Սպիտակում տանը պատրաստված պահածոյից 3 մարդ է թունավորվել
Փետրվարի 12-ին, ժամը 3.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով բուժօգնություն են ստացել 1964 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն, 1989 թ. ծնված Արմինե Պ.-ն և 2008 թ. ծնված Անի Կ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են տնային պայմաններում պատրաստված պահածոյացված սմբուկ ուտելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
