Սքոուլզ ու Քին. ««Ռեալը» 9 ֆուտբոլիստով էր խաղում»
«Մանչեսթր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Ռոյ Քինն ու Փոլ Սքոուլզը բացատրել են, թե ինչու «Ռեալը» զիջեց «Յուվենթուսին» ՉԼ կիսաեզրափակիչ 1-ին խաղում:
«Անհնար է խաղը 10 հոգով հաղթել: Գարեթ Բեյլն այսօր ոչինչ չտվեց «Ռեալին»: Նա ամեն անգամ թեթև որոշումներ ու լուծումներ էր ընդունում, ընտրում: Նրա թիմակիցները նրանից գոհ չեն լինի»,-ասել է Քինը ITV-ի եթերում, իսկ Սքոուլզն էլ հավելել. ««Ռեալը» 9 ֆուտբոլիստ ուներ. Սերխիո Ռամոսն ավելի վատն էր»: