Սրբազանը տարեմուտի գիշերը դիրքերում է լուսացրել՝ հայ զինվորների հետ
Տարեմուտի գիշերը մեր սահմանների ու երկրի խաղաղությունն ապահովող զինվորները միայնակ չեն եղել:
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանըմի խումբ հոգևորականների ու աշխարհիկ իշխանության ներկայացուցիչների հետ տարեմուտի ողջ գիշերն այցելել է դիրքեր, մեր զինվորներին օրհնված նռներ նվիրել, շնորհավորել նրանց Ամանորը:

