1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սրիկա Պերմյակովի ներկայացրած պատճառաբանությունը ուղղակի ապսուրդ է...

Հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված էին գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում` մեկուկես տարեկան դստերը, իսկ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Սակայն Գյումրիի սպանդից փրկված փոքրիկը այսօր հիվանդանոցում  մահացավ: Կասկածյալը` ռուս զինվորական Վալերի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների` հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն? ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

Ողբերգական դեպքի մասին, ինչպես նաեւ այս օրերին վերոնշյալ դեպքի հետ կապված, թե ի՞նչ տրամադրվածություն է տիրում ռուս ժողովրդի մոտ փորձեցինք զրուցել ՌԴ-ում բնակվող Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ հետ, ով Fnews.am-ի  հետ զրույցում մասնավորապես ասաց.

-Իրականությանը չի համապատասխանում համացանցերում տեղ գտած տեղեկություններն այն մասին, թե Ռուսաստանը չի սգում մեկ շաբաթ առաջ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության համար: Այստեղ` Մոսկվայում, հավատացեք ապշած եւ ցնցված են բոլորը, ոչ ոք չի կարողանում պատկերացնել, թե ինչպես է նման ոճրագործություն իրականցրել ռուս զինվորը: Սգում եւ իրենց զորակցություն են հայտնում նաեւ տեղի հայերը, դեպքից անմիջապես հետո մենք հավաքվել են տեղի հարյուրից ավել գյումրեցիների հետ, որի ընթացքում մենք` մեկ րոպե լռությամբ հարգեցինք Ավետիսյանների ընտանիքի հիշատակը, յուրաքանչյուրս մեր կարծիքն արտահայտեցինք կատարվածի վերաբերյալ: Թյուր կարծիք է ձեւավորված Հայաստանում գտնվող մի խումբ անձանց մոտ, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը ամենեւին չի կիսում հայերի վիշտը:
- Ինչպե՞ս կբնութագրեք Պերմյակովին եւ իր արարքը:
-Նրան բնութագրելը շատ դժվար է, մի բան բացահայտ է. նա անդաստիարակ, անխիղճ հանցագործ է եւ, որ ամենակարեւորն է` ծնվել եւ մեծացել է մի ընտանիքում, որտեղ ատել են հայերին, հակառակ դեպքում չէր կարող տասնիննամյա զինվորը նման սպանդ իրականացնել` չխնայելով անգամ մանկահասակ երեխաներին: Նրան դժվար է մարդկային հատկանիշներ վերագրելը, նրա մոտ բացակայում է մարդկային ամեն բան:
-Ի՞նչ կասեք այն տարածված լուրերի մասին, որ ՌԴ-ից Հայաստանի ռազմաբազայում ծառայելու համար, ուղարկում են անհաջող կադրեր:
- Ժողովրդական մի այսպիսի խոսք կա` գյուղ չկա, որ շուն չլինի... որքանով ես եմ տեղյակ ՌԴ-ից Հայաստան են ուղարկվում ծառայելու դաստիարակված, կարգապահ, հայրենասիրական ոգով դաստիարակված զինվորներ, բայց ցավոք սրտի, ստացվել է այնպես, որ ռազմաբազա է ընկել այդ սրիկա Պերմյակովը(այն չափ զզվելի ինձ նրա մասին խոսելը, որ նույնիսկ անուն-ազգանունով է ափսոս իրեն դիմել Ն. Տ. Գ.), այդ անասնական բնազդով առաջնորդվող բարբարոսը, ով առանց մի վարկյան անգամ վարանելու սպանդի ենթարկեց Ավետիսյանների անմեղ ընտանիքին: Հայտնի է, որ ինքը չեչենական ընտանիքից է, դաստիարակվել է սեկտայի անդամ ընտանիքում, եւ չի բացառվում, որ նրան համոզել են, որ դա դիտավորյալ են արել, որպեսզի այդ ողբերգությունը հայերի մոտ ըմբոստության ալիք բարձրացնի եւ հայերը սկսեն տարբեր տեսակ թյուր կարծիքներ հնչեցնեն ռուս ժողովրդի նկատմամբ: Եվ, եթե դա այդպես է, ապա վերջիններիս մոտ դա կարծես թե ստացվում է, հայերը այդ ողբերգության օրերին ամենուր գոռում էին."Հավաքեք ռուսական ռազմաբազան, պետք է այն ցրել եւ այլն": Փառք Աստծո, որ նման կոչեր այժմ չեն հնչում, քանի որ դա իսկապես շատ մեծ հիմարություն կլինի հայերի կողմից, որովհետեւ հակառակորդին` թե' Թուրքիային եւ թե' Ադրբեջանին հենց դա էլ պետք է, որպեսզի այնտեղ չլինի ռազմաբազա, եւ դա է պատճառը, որ թշնամին ջանք չի խնայում վերջ դնելու հայ-ռուսական դարավոր բարեկամությանը: Այդ իսկ պատճառով, իմ խնդրանքն է հայ ժողովրդին, որպեսզի իրենք վշտից ելնելով չանեն այնպիսի քայլեր, որոնք մեծ ուրախություն կպատճառեն մեր թշնամիներին: Չպետք է այնպես անենք, որ ինչ-որ տականքի անմարդկային արարքի համար փչանանան հայ-ռուսական միջպետական հարբերությունները: Առավել եւս, որ Ռուսաստանի Դաշնությունը եւս խորը ցավակցություն է հայտնում Ավետիսյանների հարազատներին եւ միայն ուրախ կլինի, որ իրավապահ մարմինները մանրակրկիտ եւ օբյեկտիվ քննություն իրականացնեն, եւ քննության ավարտին տան մի շարք դեռեւս անհասկանալի հարցերի պատասխաններ:

Մասնավորապես, թե ինչու է նա նման ոճրագործություն իրականացրել հատկապես Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ, քանի որ իր տված պատճառաբանությունը, թե իբր ջուր խմելու է մտել, բայց տեսել է, որ իրեն նկատել են, որոշել է ազատվել մի ամբողջ ընտանիքից, ուղղակի աբսուրդ է: Այն դեպքում, երբ բոլորն են տեղյակ հայերի հյուրասիրությանը, հատկապես նրան, թե ինչպես են նրանք վերաբերում զինվորներին, չեմ կարծում, որ եթե այդ սրիկա Պերմյակով կոչվածը Ավետիսյաններից մի տաքուկ բաճկոն եւ քաղաքացիական տաբատ խնդրեր, նրան կմերժեին: Այստեղ պետք է մանրակրկիտ քննություն իրականացնել, որովհետեւ վերջինիս ներկայացրած պատճառաբանությունը, անձամբ ես կարծում եմ հեռու է իրականությունից:

Կամ եթե, մի պահ մտածենք, որինքը դա արել է, որ իրեն չմատնեն, իսկ այդ դեպքում ինչո՞ւ է նույն տեղում թողել սյնպիսի ապացույց, որն իրեն միանգամից կմատներ, որից միանգամից հայտնի կդառնար, որ ոճրագործը ռուս է: Մեկ անգամ եւս ուզում եմ դիմել հայրենակիցներիս, որ մի ստորի պատճառով, պետք չէ կարծիք կազմել մի ամբողջ ռուս ժողովրդի մասին, քանի որ ես Ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մեկը չէր ցանկանա նման բան: Ես Ձեզ ավելին ասեմ, Մոսկվայում գտնվող շատ ռուս զինվորականներ, որոնց հետ ես խոսել եմ ուղղակի ապշած են կատարված ողբերգությամբ: Իհարկե, համացանցում կան որոշ ռուսներ, ովքեր անհարգալից վերաբերմունք են դրսեւորում, բայց այդ մի քանիսով պետք չէ տպավորություն կազմել ռուս ժողովրդի մասին:
- Ըստ Ձեզ, որտե՞ղ պետք է դատվի եւ պատիժը կրի Պերմյակովը:
- Ես չեմ կարող ասել, թե իրավաբանորեն, որտեղ պետք է օրենքով դատվի այդ սրիկան: Բայց, ըստ իս, լավ կլիներ, որ քննությունը իրականացնի ՌԴ-ն, բայց հայ իրավապահների անմիջական ներկայությամբ: Ինչո՞ւ, որովհետեւ հայերը կարող են միայն ասել, թե այ ստոր ինչու նման բան արեցիր, քո ինչին էր պետք ու վերջ: Իսկ, մյուս նրբությունների մասին, մասնավորապես, թե ի՞նչ ընտանիքից, ի՞նչ սեկտայի անդամ է, ինչո՞ւ են նրան ուղարկել Հայաստան, ովքե՞ր են ուղարկել, ավելի լավ կքննեն ռուս իրավապահները:

 

Տաթեւիկ  Աբրահամյան 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan