Սրտի աղմուկից մինչև բնածին արատներ. Մանկական սրտաբանը տալիս է խնդրի բացահայտման բանալին
Սիրտ, որի մասին պետք հոգ տանել վաղ տարիքից։ Ցավոք, սրտային հիվանդությունները ինչպես ամբողջ աշարհում այնպես էլ մեզ մոտ երիտասարդացել են։ Այսօր սրտի պաթոլոգիաներ ախտորոշվում են ոչ միայն մեծահասակների և տարեցների, այլ նաեւ ներարգանդային կյանքից մինչեւ դեռահասութան տարքի երեխաների մոտ, որոնց հետ աշխատում են մանկական սրտաբանները։
Երբ է անհրաժեշտ դիմել մանկական սրտաբանի, որոնք են մանկական սրտաբանության մեջ տարածված պաթոլոգիաները, ինչու է բնածին արատներով նորածինների թիվը աճում այս եւ մանկական սրտաբանության նորարարությունների մասին զրուցել ենք տարածաշրջանում թիվ մեկ, ժամ առ ժամ զարգացող սրտի կենտրոնի «Նորք Մարաշ» բկ-ի մանկական սրտաբան Անի Մանուկյանի հետ, ով կլինիկայի լավագույն սրտաբանների հետ օգնել և շարունակում է օգնել հազարավոր երեխաների հաղթահարել սրտի հետ կապված խնդիրները։ Մինչ սրտային պաթոլոգիաներին անդրադառնալը մասնագետ նախ առանձանացրեց մանկական սրտաբանի առաքելության առանձնահատկությունները, դժվարությունները ու համատեղ ջանքերով լավագույն արդյունքը գրանցելու բաղձալի էմոցիոնալ ապրումները․
Զրույցը՝ԻԼՈՆԱ ԱԶԱՉՅԱՆԻ