Սրվում են թուրք-շվեյցարական հարաբերությունները
Թուրքական Anadolu գործակալությունը տեղեկացնում է,որ մարտի 25-ին Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Շվեյցարիայի փոխդեսպան Վալտեր Հաֆները,որին բողոքի նոտա է հղվել...
Անկարայում սարսափելի նյարդայնացած են Բեռնում Քրդական Բանվորական կուսակցության կողմից անցկացված հանրահավաքից,որտեղ քուրդ ցուցարարները կոչեր են հնչեցրել հաշվեհարդար տեսնել Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդեպ...
Երբ մարտի սկզբին կտրուկ լարվեցին Անկարայի հարաբերությունները Գերմանիայի և Նիդերլանդների հետ,թուրքական իշխանությունները գերադասեցին մեծ աղմուկ չբարձրացնել,երբ շվեյցարացիները ևս չեղարկեցին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այցը Ցյուրիխ...Սակայն այժմ Էրդողանը չկարողացավ լռել աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկի ևս մեկ հակաթուրքական այս քայլին...