"Ստաժային" խնդիրներ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնի շուրջ
Այսօր ավարտվեց Շիրակի պետհամալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար թեկնածուների փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը... ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար իրենց թեկնածությունն են առաջադրել 4 հոգի՝ Ավետիսյան Նազելին,Կարապետյան Մանուշակը,Սարգսյան Անդրանիկը և Ֆլջյան Լուսինեն... Անկեղծ, շատ ուրախացա, որ սնանկացած բուհի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար 4 թեկնածու է գրանցվել...
Սակայն զարմանալին այն է, որ այս 4 թեկնածուներից ենթադրաբար մի քանիսը խնդիրներ ունեն ռեկտորի թեկնածուին առաջադրված պահանջներից մեկի բավարաման հետ...
4 թեկնածուն էլ, ըստ մրցույթի պահանջի, ունեն գիտական աստիճան և բուհում 3 տարվա դասավանդման փորձ... Սակայն խնդիր է ծագում հաջորդ պահանջի՝ վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժի հետ կապված...
Ռեկտորի թեկնածու Նազելի Ավետիսյանը 2014 թ-ի ապրիլի 1-ին նշանակվել է ԳՊՄԻ-ՇՊՀ-ի Որակի կենտրոնի տնօրեն, 2017 թ-ի հունիսի 1-ին ազատվել այդ պաշտոնից, իսկ 2017 թ-ի նոյեմբերի 9-ին նշանակվել բուհի պրոռեկտորի տեղակալ... Ստացվում է, որ տիկին Ավետիսյանը մոտ 6 ամսվա խնդիր ունի պահանջված 5 տարվա վարչական աշխատանքի ստաժի հետ և, ինքնըստինքյան, չի կարող առաջադրել իր թեկնածությունը... Նազելի Ավետիսյանը բուհի աշխատակիցների մոտ հայտարարում է, որ իրեն ընդամենը մեկ ամիս չի բավարարում, որ նրա ստաժը կազմի 5 տարի... Սակայն պարզ մաթեմատիկական հաշվարկի միջոցով շատ հեշտ կարելի է պարզել, որ տիկին Ավետիսյանին չի բավարարում 6 ամիս... Ամեն դեպքում, եթե նույնիսկ նրան չբավարարեր իր բարձրաձայնած այդ մեկ ամիսը միևնույն է, դա մրցույթի պահանջներից մեկի խախտում է... Հիշեցնեմ նաև, որ տիկին Ավետիսյանը ունի ՀԿ, սակայն ՀԿ-ի ղեկավար լինելու ժամանակահատվածը հանրային կառավարման ստաժ չի կարող համարվել (նույնիսկ եթե համարվեր,դա չի կարող կոմպենսացնել մյուսի պակասը.պետք է լինի ԿԱՄ 5 տարվա հանրային կառավարման,ԿԱՄ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ)...
Ռեկտորի թեկնածու Մանուշակ Կարապետյանը ևս խնդիրներ ունի վերը նշված պահանջը բավարարելու հետ... Տիկին Կարապետյանի 5 տարի դպրոցի փոխտնօրեն և տնօրեն աշխատելը չի կարող համարվել "հանրային կառավարում"... ՀՀ Հանրային ծառայության մասին օրենքի Գլուխ 1-ի Հոդված 2-ի համաձայն դպրոցի տնօրեն աշխատելը հանրային կառավարմում չի համարվում (տես՝https://www.arlis.am/DocumentView.aspx… ) ...
Չխախտելով անմեղության կանխավարկածը` ենթադրաբար, նույն պահանջի բավարարման հետ, խնդիրներ ունի նաև ռեկտորի թեկնածու Սարգսյան Անդրանիկը... Վերջինս աշխատել է ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղում որպես Հեռակա բաժնի դեկան, սակայն բավական կարճ ժամանակով... Հետագայում, պարոն Սարգսյանը երկար տարիներ եղել է բուհի մասնաճյուղի լաբորատորիայի վարիչ, որը, ըստ ՀՊՏՀ-ի կադրերի բաժնում հարցման,համարվում է ուսումնաօժանդակ պաշտոն, որը բարձրագույն կրթության համակարգում վարչական չի համարվում, ինչպես ասենք, ամբիոնի վարիչի պաշտոնը...
Ըստ ձեռք բերված տեղեկությունների` ռեկտորի թենկածու Լուսինե Ֆլջյանը, վերը նշված պահանջի հետ որևէ խնդիր չունի...
Ստացվում է, որ 4 թեկնածուներից 2-ի մոտ ստաժի հետ կապված բացահայտ խնդիրներ կան, իսկ 1-ի մոտ էլ պետք է ստուգվեն համապատասխան փաստաթղթերը և պաշտոնի անձնագիրը...
Հուսանք` ՇՊՀ-ի ռեկտորի թեկնածուների փաստաթղթերն ընդունող Հոգաբարձուների խորհրդի կողմից ձևավորված հանձնախումբը մանրամասն և պրոֆեսիոնալ կերպով կուսումնասիրի բոլոր թեկնածուների ներկայացված փաստաթղթերը, նրանց համապատասխանությունը համապատասխան օրենքներին և թույլ չի տա, որ մարտի 2-ի մրցույթին մասնակցեն այն թեկնածուները, որոնք չեն բավարարում ՇՊՀ-ի ռեկտորի մրցույթին մասնակցելու պահանջները...
ՀԻՇԵՑՈՒՄ՝ՇՊՀ կանոնադրության համաձայն՝ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդը ներգրավվում է թեկնածուների ցանկում՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելու և վերոհիշյալ չափանիշներին համապատասխանելու դեպքում:
Գագիկ Համբարյան
