Ստամբուլում ահաբեկչության վտանգի պատճառով հետաձգվել է ֆուտբոլային խաղը
Ստամբուլում հետաձգվել է քաղաքի երկու գլխավոր թիմերի միջև կիրակի երեկոյան կայանալիք ֆուտբոլային հանդիպումը:
BBC-ի հաղորդմամբ` «Գալաթասարայ» - «Ֆեներբախչե» հանդիպումը հետաձգվել է Ստամբուլի նահանգապետի հրահանգով` ելնելով անվտանգության նկատառումներից: Ստամբուլի իշխանությունները հայտնել են, որ վստահելի աղբյուրից տեղեկություն են ստացել խաղի ժամանակ ահաբեկչական հարձակման հնարավորության մասին: