Ստավանգեր. Արոնյանը հաղթել է Կարուանային
Նորվեգական Սատավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային գերմրցաշար: Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, Լևոն Արոնյանը 5-րդ տուրում առաջին հաղթանակը տարավ մրցաշարում պարտության մատնելով Ֆաբիան Կարուանային:
Հաղթանակներ տարան նաև մրցաշարի միանձնյա առաջատար Վեսելին Թոփալովն ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով անհաջող է մեկնարկել տնային մրցաշարում:
5-րդ տուր.
Լևոն Արոնյան – Ֆաբիան Կարուանա՝ 1:0
Մագնուս Կարլսեն – Ալեքսանդր Գրիշչուկ՝ 1:0
Լյուդվիգ Յոն Համեր – Վեսելին Թոփալով՝ 0:1
Հիկարու Նակամուրա – Վիշվանաթան Անանդ՝ 0,5:0,5
Մաքսիմ Վաշիե Լագրավ – Անիշ Գիրի՝ 0,5:0,5