Ստեփանակերտն օազիս է պատերազմի թատերաբեմում
New York Times-ը գրում է.
«Արմենիա» հյուրանոցում, որտեղ սովորաբար իջևանում են սփյուռքի հայերը, ռեստորանում օսլայած սփռոցներ են և, իհարկե, հայկական կոնյակ: Նախկին Խորհրդային միության հակամարտող տարածաշրջանի մայրաքաղաքի համար, որն առավելապես հայտնի է ցեխով և աղքատությամբ, Ստեփանակերտը զարմանալիորեն լավ տեսք ունի:
Ամենուր ամբողջ աշխարհի Սփյուռքի հոգատարության հետքերն են: Առջևի բլրի վրա նոր հիվանդանոց է կառուցվում: Դեպի քաղաք տանող ճանապարհին հավասար ասֆալտ է:
Այս աջակցությունը, այդ թվում՝ Հարավային Քալիֆորնիայի խոշոր հայ համայնքից, զարմանալի մայրաքաղաքային կոլորիտ է հաղորդում փոքրիկ Ղարաբաղի մայրաքաղաքին:
Սփյուռքի աջակցությունն ամեն ինչ է փոխում: Փողեր է տրամադրել նաև Քալիֆորնիայից գործարար, հանգուցյալ Քըրք Քըրքորյանը: Շվեյցարահայն էլ կառուցել է Golden Fish խոշոր ձկնաբուծարանը: Քալիֆորնիան և ամերիկյան վեց այլ նահանգներ ճանաչել են այս հանրապետությունը, սակայն ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը, ինչպես նաև որևէ այլ պետություն դա չեն արել:
Նախկին ԽՍՀՄ-ի սառեցված հակամարտություններում, որոնք առնվազն վեցն են, շատ բան Ռուսաստանի արտաքին քաղաքականության մաս է կազմում: Մոսկվայի համար Վրաստանում, Մոլդովայում, իսկ հիմա՝ նաև Ուկրաինայում հակամարտությունները ծառայում են տեղական անկախ կառավարությունները թուլացնելուն, ժողովրդավարությունը վարկաբեկելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի դիրքերի ամրապնդումը կանխելու համար:
Ռուսաստանը, կարծես, հակամարտության մեջ Հայաստանի կողմում է, չնայած Մոսկվան զենք է վաճառում երկու կողմերին էլ: Բռնկումը դադարեցրեց հրադադարը, որի շուրջ բանակցություններն անցկացրեց Մոսկվան:
14-ամյա Դավիթ Աղամալյանը հայացքով ուղեկցում է զինվորներին: Այստեղ յուրաքանչյուր տղա կարող է անմիջապես երկու բան նշել. քանի տարեկան է և որքան ժամանակում կարող է քանդել-հավաքել Կալաշնիկով ավտոմատը: Այստեղ դա սովորեցում են 13 տարեկանից: Դավիթի լավագույն ցուցանիշը 27 վայրկյանն է: Ամենևին վատ չէ:
Աղջիկների առաջին օգնության դասընթացներին են մասնակցում: Ե՛վ աղջիկներին, և՛ տղաներին սովորեցնում են շարք կանգնել:
