Ստեփանակերտում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք. երկուսը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից:
Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 4 դեպք: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 156 մարդու մոտ, որից 128-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 65 քաղաքացի: COVID-19 -ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 144 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 3319 փորձանմուշի հետազոտություն»: