Սումգայիթյան ոճրագործություններից շատերը, ինչպես և մերօրյա «պացիֆիստները», դասեր չքաղեցին․ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
««Երկու կանանց կրծքերը կտրեցին, մի կնոջ գլուխը կտրեցին, իսկ աղջկան մաշկահան արեցին: Այ այսպիսի վայրագություն: Որոշ կուրսանտներ, նման բան տեսնելով, ուշագնաց էին լինում». սումգայիթյան ոճրագործությունների օրերին քաղբյուրոյի նիստին ԽՍՀՄ պաշտպանության նախար Յազովի զեկույցից։ Ի դեպ, Գորբաչովը, իբր չհավատալով լսածին, մի քանի անգամ ճշտող հարցեր էր տալիս, թեպետ՝ հրաշալի գիտեր, որ զեկուցում են իրականության սոսկ չնչին մասը։
Հ.Գ. Բոլոր նրանք, ովքեր հրճվում են Բերձորի ու Աղավնոյի հանձնմամբ ու ճանապարհների փակմամբ՝ դրանում տեսնելով իբր արցախցի վտանգավոր ղեկավարների հնարավոր մուտքը Հայաստան, անչափ հուսախաբ կլինեն, տեսնելով «բարեպաշտ» թուրք գործիչներին արդեն գործի մեջ ...»։