Սունդուկյանի թատրոնի հարակից այգում հերթական էլիտար շենքն են կառուցում
«Առավոտ» թերթը գրում է. «Էլիտար շենքերի պահանջարկի պակաս չկա։ Եվ «էլիտար» բնակիչների պահանջը բավարարելու համար շենքերը կառուցվում են կանաչ տարածքների հաշվին։
Սունդուկյանի թատրոնի հետնամասում՝ այգում, ոսկու շուկայի հարեւանությամբ, հերթական էլիտարն է վեր խոյանում։ Շինարարական տեխնիկայի համար Խորենացի փողոցի կողմից եւ այգու միջով մատղաշ ծառերի հաշվին ճանապարհ է բացվել։
Այստեղ արդեն բազմաբնակարան որերորդ շենքն է կառուցվում։ Դատելով շին հրապարակից՝ այս տարածքում եւս մեկ շենքի ծրագրեր էլ կան։ Եվ որքան քաղաքային իշխանությունները կոկորդ պատռեն, թե կանաչ տարածքների հաշվին շինարարություն անելու մշակույթին վերջ են դրել, նրանց տված շինթույլատվությունները հակառակի մասին են փաստում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում