1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սուպերնախարար Արայիկ Հարությունյանը սպառնում է փակել 85-ամյա բուհը

Այսօր ԱԺ-ում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով մարզային բուհերի խնդիրներին, խոսել է նաև Շիրակի պետական համալսարանի մասին... Ինչպես և սպասվում էր, Գյումրիում տարածված լուրերն այն մասին, որ նոր իշխանությունները հակված են լուծարել 85-ամյա բուհը և դրա փոխարեն ինչ-որ մուտանտ բուհ ստեղծել ու դրա ղեկավար նաշանակել յուրայիններից մեկին, անհիմն չէին և Արայիկ Հարությունյանն այսօր դրա վերաբերյալ բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել... 
"Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում, ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական, այստեղ ակադեմիզմ է, որովհետև ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են իրենց շահերով, եթե այս իրավիճակը շարունակվի այսպես, մենք հարց կդնենք բուհի կամ լուծարման կամ միավորումների, որի արդյունքում կձևավորվի խորհուրդ, հարցն այսպես կլուծվի: Այսինքն` իրենք պետք է ջանք գործադրեն, որպեսզի իրավիճակը շտկվի և բարդությունները, որ կան բուհում, կապված չեն ֆինանսական հարցերի հետ, այլ խմբակների՝ միմյանց հետ պայքարի հետ է կապված",-ասել է պարոն նախախարը... 
Նախ շատ վատ է, որ Ա.Հարությունյանը տեղյակ չէ, որ ՇՊՀ-ն կատաստրոֆիկ ֆինանսական վիճակում է, որ ուսումնական տարվա սկզբից բուհի դեկանները ուղղակի վարձահավաքությամբ են զբաղված, քանի որ համալսարանը աշխատավարձեր չի կարող վճարել... Բուհն այնպիսի ֆինանսական վիճակում է, որ որևէ շինարարություն կամ վերանորոգման աշխատանքներ այս ընթացքում ՇՊՀ-ում չի կատարվում... Ի դեպ, բուհի ծայրահեղ ֆինանսական վիճակի մասին առաջինը բարձրաձայնել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը 2018 թ-ի սեպտեմբերի 1-ին և որոշում ընդունվեց ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ բուհի ֆինանսական վիճակից դուրս գալով` ծախսերի ծավալի կրճատման վերաբերյալ առաջարկների ներկայացմամբ...Նախարարի կողմից նշանակված ռեկտորի ԺՊ-ն հանդիպումների ժամանակ ևս բարձրաձայնում է ՇՊՀ-ի ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակի մասին ու շատ զարմանալի է,որ նախարար Ա.Հարությունյանը բուհի ֆինանսական վիճակի մասին ապատեղեկություններ է տարածում...
Ինչ վերաբերում է բարոյահոգեբանական վիճակին, ապա ՇՊՀ-ում բարոյահոգեբանական վիճակի սարսափելի վատ լինելը պայմանավորված է նախարար Ա. Հարությունյանի կողմից նշանակված ռեկտորի ԺՊ-ով (ով բավական "մոտ" է կանգնած նախարարին), որը չի տիրապետում իր գործառույթներին, չգիտի իր պարտականությունները և իրավունքները... 
Ինչ վերաբերում է ՇՊՀ-ում գործող խմբակներին, ապա հենց սուպերնախարար Հարությունյանի կողմից նշանակված ռեկտորի Ժ/Պ-ն է, որ, ի սկզբանե, եղել է նախկին ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի ամենամտերիմներից մեկը՝նրա ֆան-ակումբի ակտիվ անդամներից էր, և որևէ պաշտոն չունենալով երբևէ հանրակրթական և առավելապես բուհական ոլորտում, նույն Մինասյանի թեթև ձեռամբ՝ համալսարանի կանոնադրությունում փոփոխությունների միջոցով պարոն Սերոբյանին մեկ տարվա մեջ նշանակեց դեկան, պրոռեկտոր, իսկ նախարարն էլ ռեկտոր... Բոլոր բուհերում էլ խմբակներ կան, բայց ռեկտորի գլխավոր խնդիրն է բոլորի հետ նորմալ, գործնական և աշխատանքային հարաբերություններ ստեղծելը, այլ ոչ թե նրանցից մի քանիսի հետ սերտ կամ ծածուկ կապը պահպանելն ու հովանավորելը... 
Ի դեպ, պատգամավորների հետ հանդիպման ժամանակ պարոն Հարությունյանը հիշել է նաև իր երկու այցը ՇՊՀ ու այն բնութագրել "խայտառակություն"... Այո՛, համաձայն եմ, որ խայտառակություն էր, քանի որ շատ ամոթ էր, երբ նախարարն ինքն է հրավիրում նախկին ռեկտորի ֆան-ակումբի ներկայացուցիչներին բանակցությունների ու ստանում մերժում... Այո՛, հենց այդպես, պարոն նախարարի հրավերը արհամարհված մնաց ու դա բավական երկար քննարկվեց Գյուրիում... 
Պարոն Հարությունյանը փորձում է բուհի ապագա լուծարման մեղավոր դարձնել ՇՊՀ-ի աշխատակիցներին... Գյումրիում վաղուց են խոսում այն մասին, ինչի մասին սուպերնախարար Հարությունյանը հիմա է բարձրաձայնում ու երևի մտածում է, որ այստեղ այդ մասին չգիտեն... Տխրեցնեմ նախարարին և ավելացնեմ, որ Գյումրիում ավելին են խոսում նրա "ծրագրերից", ըստ որի Երվանդ Սերոբյանին միտումնավոր են նշանակել ռեկտորի ԺՊ, որ բուհը կազմալուծի, իսկ նրա փլատակների հիմքերի վրա ձևավորվող բուհի ռեկտոր նշանակվի սուպերնախարար Ա.Հարությունյանի "մտերիմներից" մեկը, որի անունը Գյումրիում ևս շրջանառվում է... 
Այն, որ ՇՊՀ-ն բացարձակ չի հետաքրքրում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը շատ վաղուց է պարզ... Հետհեղափոխական շրջանում երևանյան շատ բուհերում՝ ԵՊՀ, Գյուղակադեմիա, ԵՊԲՀ և այլն ՊՎԾ-ն ստուգումներ է անցկացրել և դրանց արդյունքները հրապարակվել են... Իսկ ՇՊՀ-ում, որտեղ չարաշահումների մասին տվյալները հրապարակվում են 2017 թ-ի աշնանից, ՊՎԾ-ն մտադրություններ էլ չունի մտնել...
ՇՊՀ ռեկտորի ընրությունների երկու անգամ տապալելը ևս ծրագրված էր.այն ձեռնտում էր և՛ Սահակ Մինասյանին,ով այդպիսով "ջրից չոր դուրս կգա",քանի որ ստուգումներ չեն իրականացվի և նախարարությանը՝ով իր վաղուց ծրագրված դավադրությունը կյանքի կկոչի և կվերացնի ՇՊՀ-ն...
Հ.Գ. Շիրակի պետհամալսարանի լուծարումը դավաճանություն է... Թայֆաբազությունը և հովանավորչությունը չպետք է պատճառ դառնան, որ 85-ամյա բուհը լուծարվի...

 

Գագիկ  Համբարյան 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan