Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ ինքը տեղեկություն չունի
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից Fnews.am-ը փորձեց պարզել, թե ինքն անձամբ ի՞նչ նորություն ունի իր դեմ մահափորձի գործի բացահայտումից: Խաչատրյանը պատասխանեց կարճ.«Գործից որևէ տեղեկություն չունեմ»: Իսկ թե ինչպես է վերաբերում այն դիտարկմանը, համաձայն, որի Գարեն Աթաջյանը այս գործի շրջանակներում կարող էր գործարքների մեջ մտել (Արա Բուդաղյանի դեմ ցուցմունք տալու համար), Սյունիքի մարզպետն արձագանքեց.«Ես որևէ բան այս գործի առնչությամբ չեմ մեկնաբանում, գործը քննում են՝ կբացահայտեն»:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել, ապա կալանավորվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը: