«Սխոդու» վարչապետ
Comment
Եթե խնամիներից մեկի մոտ ժամանակի ընթացքում ստացվում է մի քանի գրական բառեր սովորել, ինչպես, օրինակ «ինքնըստինքյան», ապա մյուս խնամին այդ հարցում ակնհայտորեն կաղում է՝ նրա մոտ ավելի լավ է ստացվում «գողական» լեզուն, որտեղից էլ որոշ բառեր փորձում է ներմուծել քաղաքականություն՝ հարստացնելով հայ քաղաքական միտքը: «Եթե «սխոդու» հարցեր ունեք, տվեք»,- ասում է Հովիկ Արգամիչը Կառավարության նիստի ժամանակ, և ամեն ինչ այնքան պարզ է, այնքան հասարակ, կարծես թե մարդիկ ոչ թե Կառավարության շենքում են, այլ «բեսեդկաներից» մեկում հավաքված բլոտ կամ «սեկա» են խաղում, ընթացքում էլ «սխոդու» հարցեր են առաջանում:
Իսկ իրականում ամբողջ ցավն այն է, որ մեր երկրում մարդիկ այդպես «սխոդու» էլ պաշտոն են ստանում, դառնում են «սխոդու» վարչապետ, «սխոդու» նախարար, «սխոդու» օրենքներ են առաջարկում ու «սխոդու» ընդունում, «սխոդու» հարստանում են և իրենց բարեկամներին հարստացնում: Իսկ ժողովուրդն էլ իր համար «սխոդու» գոյատևում է:
Այ այստեղ են ասել՝ ականջդ կանչի, Տիգրան Սարգսյան: Օֆշորագետ էր, ինչ էր, բայց գոնե հայերեն խոսել գիտեր:
Արտյոմ Եդիգարյան