«Սյունիք» օդանավակայանի և ինքնաթիռի մասին պարզաբանումներ
Անհրաժեշտ ենք համարում ապրիլի 26-ին իրականացված Երևան-Կապան առաջին փորձնական չվերթի հետ կապված որոշ պարզաբանումներ տրամադրել։
Չվերթն իրականացվել է «Նովեյր» ավիաընկերության կողմից՝ L410 չեխական արտադրության ինքնաթիռով, որը պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին։
«Սյունիք» օդանավակայանի շինարարությունը, գույքի և ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերն իրականացվել են և այժմ իրականացվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով:
2,5 միլիարդ դրամ՝ օդանավակայանի, թռիչքուղու և այլ ենթակառուցվածքների կառուցման
300 միլիոն դրամ՝ գույքի ձեռքբերման, վերապատրաստման և օդանավակայանի այլ ծախսերի համար
7 միլիարդ դրամ՝ օդանավի ձեռքբերման և պահպանության ծախսերի համար։
Այսպիսով՝ ընդհանուր առմամբ օդանավակայանի շինարարության, գույքի և ինքնաթիռի ձեռբերման համար ներդրվել է ավելի քան 10 միլիարդ դրամ՝ բացառապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից տրամադրված միջոցներով։
Ապրիլի 26- ին առաջին անգամ իրականացված «Զվարթնոց» – «Սյունիք» չվերթը փորձնական էր։ Կանոնավոր չվերթների հնարավորության մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի համապատասխան մարմինների կողմից։