Սյունիքի մարզպետի որդուն կալանավորելու որոշումը կբողոքարկվի
Սյունիքի մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին երկու ամսով կալանավորելու՝ դատարանի նախօրեի որոշումն անպայման կբողոքարկվի: Այս մասին«Փաստինֆո»–ի թղթակցին հայտնել է Տ. Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մարզպետի որդուն մեղադրանք է առաջադրվել Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հարություն Զաքարյանի նկատմամբ բռնություն է գործադրելով` վերջինիս առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու համար: