Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է ինքնասպան եղել. մանրամասներ
24News-ի տեղեկությունների համաձայն` այսօր Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել` համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` մահացածը 18-ամյա զինծառայող է, ով ինքն իրեն է կրակել:
24News-ը դիմել է պատկան մարմիններին` մեկնաբանություն ստանալու համար: Տեղեկությունը ստանալուն պես կհրապարակենք այն:
