Սյունիքում երեկ ջրահեղձ եղած 22-ամյա երիտասարդը Սառնակունքի գյուղապետի որդին էր
Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Սառնակունք գյուղի տարածքում գտնվող Սպանդարյան ջրամբարում երեկ ջրահեղձ եղած 22-ամյա երիտասարդը Սառնակունք գյուղի գյուղապետի` Մանուչար Մկրտչյանի որդին էր։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ հունիսի 4-ին, ժամը 14:55-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում քաղաքացին ընկել է Սպանդարյանի ջրամբարը. դեպքի վայր էր մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրամբարից դուրս էին բերել 1994 թ. ծնված Մ. Մ.-ի դին:
