Սյունիքում գործող պատգամավորի օբյեկտը գյուղացիների համար չարիք է
«Աչքդ ինչ բռնում ա, իրանն ա՝ էդ հանրապետական պատգամավորինը, դե մարդ ա գալիս գնում, տիրություն անում։ Էսի ասֆալտի կոմբինատն ա, էն էլ քարի մշակման գործարանը, էն վերևում էլ քարհանքն ա»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել են Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակիչները։
Թերթը հրապարակել է լուսանկար, որում պատգամավոր Ավետ Սարգսյանի ընտանիքին պատկանող ասֆալտի մշակման գործարանն է։
«Գյուղացիներն ասում են՝ թե՛ այս գործարանը, թե՛ քարի մշակման գործարանը Շաքիի բնակիչների համար իսկական չարիք են դարձել։ Բազալտի վերամշակման արտադրամասը, ըստ գյուղացիների, Շաքի համայնքի խմելու ջրի ակունքներն աղտոտում է, մարդիկ զրկվել են խմելու ջրից»,-նշել է թերթը:
