Տ. Եսայի քահանա Արթենյանը նշանակվել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Հոգեշնորհ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանձնած պարտականություններից, նշանակվել է հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանի կառավարիչ։
Արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը, ազատվելով Արարատյան Հայրապետական թեմում ստանձնած հոգեւոր պարտականություններից, նշանակվել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն։
Արժանապատիվ Տ․ Արսեն քահանա Միրզոյանը, ավարտելով իր ուսումնառությունը Գերմանիայում, նշանակվել է Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի հոգեւոր տեսուչ։
Արժանապատիվ Տ․ Երվանդ քահանա Երանյանը, ազատվելով Մայր Աթոռում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմում։