Տագնապ՝պատգամավորների ու օլիգարխ չինովնիկների շրջապատում
ԱՍԵԿՈՍԵ
Այս օրերին, հայոց խորհրդարանում բավականին հետաքրքիր աժիոտաժ էր նկատվում հատկապես գործարար հատվածը ներկյացնող պատգամավորների շրջանում: Ազգիս ընտրյալներից շատերը խիստ անհանգստացած էին, թե ինչ նոր ամպեր կարող են կուտակվել իրենց բիզնեսների գլխին, հատկապես կոռուպցիայի դեմ սկսված պայքարի շրջանակներում: Պատգամավերներից մի քանիսն էլ հույսները փորձում էին դնել Աստծու վրա, ասելով, որ Աստված մեծ է, ոնց լինի մի լույս կբացվի, ու կառավարությունում էլ հաստատ կպակասեն այն դեմքերը, որոնց անփառունակ գործունեության շնորհիվ Հայաստանի բյուջեն չի ծաղկում: Ի դեպ, նրանցից մեկն էլ, (ում անունը հասկանալի պատճառներով չենք նշում), անկեղծացավ, որ վաղ թե ուշ բոլոր չաղացածների պոչը խուզվելու է՝ կլինի օլիգարխ պետական չինովնիկ, թե ուրիշի հաշվին հարստացած կիսագրագետ օլիգարխ: