Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դիրքերին
Թաիլանդի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել սահմանամերձ շրջաններում գտնվող կամբոջական ռազմական դիրքերին՝ ի պատասխան հրետանային կրակոցների, հաղորդել է Թաիլանդի պաշտպանության նախարարությունը, գրում է «Ինտերֆաքսը»։
Նախարարությունը ընդգծել է, որ Կամբոջայում ավիահարվածները թիրախավորել են միայն հրամանատարական կետերը, անօդաչու թռչող սարքերի կառավարման օբյեկտները և զենքի ու զինամթերքի պահեստները։
Թագավորական ռազմաօդային ուժերի խոսնակ Չակրիտ Թամմավիչայը հայտարարել է, որ ռազմաօդային ուժերը պատրաստ են նաև գործողություններ իրականացնել Կամբոջայի խորքում, եթե հետախուզական տվյալները անմիջական սպառնալիք ցույց տան։
