«Թալանածը փրկելու և բանտում չհայտնվելու կռիվ է». Հովսեփ Խուրշուդյան
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ համար զարմանալի չեն նախկին թիվ մեկ փեսայի ու նրա ձեռնասուն մանկլավիկների ջղագրգիռ հարձակումներն իրենցից հարյուր, չէ, հազար անգամ ավելի բարձր բարոյական մակարդակի վրա գտնվող մարդկանց, իսկական հայրենասերների՝ Հրանուշ Խառատյանի, Հարություն Մարությանի ու նրանց ընտանիքների վրա։ Բնավ. այս տեսակը մեզ հայտնի է, իրենց համար թալանածը փրկելու և բանտում չհայտնվելու կռիվ է գնում, իսկ իրենք մանկուց սովոր են կռվի մեջ միմիայն անազնիվ, ստոր պահվածքի։
Ինձ համար զարմանալի է, որ մեզանում կան առնվազն մի քանի հազար մռակոբեսներ, որոնք կարող են հրճվանքով ծափ տալ մարտնչող սրիկայությանը, գավառամտությանը, անճաշակությանը և ցինիզմին։
Դեռ շատ գործ ունենք անելու»։