Թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք Զաքյան 1-ին նրբանցքի 1-ին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից հափշտակել գումար:
Փաստի առթիվ քննչական բաժնում գողության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Նաիրի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունուն: