Տան բակում օձ է հայտնաբերվել
Հունիսի 4-ին, ժամը 11:31-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:
