Տանը կից խանութից ամուսինը գալով տուն, կնոջը մահացած է գտել. Հրապարակ
Փարաքարում նախօրեի գիշերը 51-ամյա կնոջ դաժան սպանությունն առեղծված է անգամ հարազատների եւ սպանվածի ընտանիքի համար: Շրջանառվող միակ վարկածն այն է, որ սպանությունը կատարվել է գողության նպատակով: Անահիտ Զաքեւոսյանի դիակը` կտրող-ծակող գործիքից ստացած մոտ 30 վնասվածքներով, իր տան ննջասենյակում հայտնաբերել է ամուսինը: Ընտանիքն ապրում է ապահով պայմաններում, տանը կից խանութից ամուսինը դեպքից քիչ առաջ կնոջը տուն է ուղարկել՝ ասելով, թե շուտով ինքն էլ կգա, սակայն, գալով տուն, կնոջը մահացած է գտել:
