«Թաքցնելու ոչինչ չունեմ». Սոնա Շահգելդյանը՝ իր հղիության մասին
Blog.1in.am-ը գրում է.
Օրեր առաջ երգչուհի Սոնա Շահգելդյանն ասել էր, որ դեռևս ամիսներ առաջ՝ փետրվարի 14-ին, ամուսնացել է ու այժմ վայելում է ամուսնական երջանիկ կյանքը։
Այսօր համացանցում լուրեր են տարածվել, որ երգչուհին արդեն բալիկի է սպասում։ Խոսակցությունների իսկությունը պարզելու համար խոսեցինք Սոնայի հետ։ «Նման բան չկա։ Եթե հետագայում նման բան լինի, բոլորն էլ կիմանան, դա հրաշք երևույթ է»,-նշեց Սոնան։
։
Երգչուհին նշեց, որ ինչպես բոլոր նորմալ կանայք, ինքն էլ ունի մայրանալու ցանկություն, սակայն ինքն ու ամուսինը չեն շտապում։ «Դա պլանավորելով չէ։ Եթե կա ընտանիք, նաև երեխա պետք է լինի, սակայն ամեն ինչ լինում է Աստծո կամոք։ Թաքցնելու ոչինչ չունեմ, երբ մի բան լինի, կասեմ»,- եզրափակեց նա։
Ի դեպ, Սոնան մայրիկի և մորաքրոջ հետ այս օրերին հանգստանում է Դիլիջանում։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի