Տաքսի Սամոն թեկնածությունը հանել է հօգուտ Էդվին Թադևոսյանի
«Ժամանակ»-ի հետ զրույցում Աբովյանի քաղաքապետի թեկնածու Սամվել Հակոբյանը (Տաքսի Սամո) ասել է, որ ինքը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և որ իր թեկնածությունը հանում է հօգուտ Էդվին Թադևոսյանի:
Նշենք, որ Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ Ծառուկյանի փեսան լքեց քաղաքապետի պաշտոնը՝ նշանակվելով Կոտայքի մարզպետ:
