Տաքսիստներն ու ավտոներկրողները կամավոր են գրվում
«Հրապարակ»-ը գրում է.Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը թերթին տեղեկացրել է, որ տաքսու վարորդներից և ավտոներկրողներից բաղկացած մոտ 100 քաղաքացիներ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել ռազմաճակատ։ Նրանք նաև պահանջում և խնդրում են պաշտպանության նախարարից, որպեսզի իրենց համար զորավարժություններ կազմակերպվեն, որպեսզի իրենք լրացնեն ռազմական հմտությունների ու գիտելիքների բացը և կարողանան լիարժեք մասնակից լինել հնարավոր ռազմական գործողություններին շփման գծում։
«Դիմում ենք պաշտպանության նախարարին, որպեսզի մեզ՝ 100 հոգուս համար կազմակերպի դասընթաց, որպեսզի հիշենք զենքի հետ վարվելու հմտությունները»,– ասել է Տիգրան Հովհաննիսյանը և ավելացրել, որ դա երկար ու ծանր աշխատանք չէ, քանի որ իրենք բոլորն էլ ծառայած տղաներ են, և միայն հիշողությունը թարմացնել է պետք։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
