Տարեդարձդ Շնորհավո'ր, սիրելի գործընկեր
Երբ իմ հոգու շեմին
Իջար իբրև նամակ` ճերմակ իմ աղավնի,
Համբուրեցի թերթիդ թրթռոցը դողդոջ, քնքշությունդ ծավի:
Երբ թերթեցիր սիրտս` իբրև սիրո կարմիր կածան,
Ես բեկվեցի ճամփին, ես լռեցի սիրտս` լուռ ու անցավ:
28.03.2016 Լուսին
Այսօր մեր սիրելի գործընկերոջ, ժամանակակից գրող, Լուսին Ղազարյանի, Ծննդյան Տարեդարձն է:
Fnews.am-ը սրտանց շնորհավորում է իր գործընկերուհուն՝ մաղթելով ամենայն բարիք և աշխատանքային բեղմնավոր գործունեություն:
Լուսին Ղազարյանը գրող, պրոֆեսինալ լրագրողն ու ՄԱՐԴԸ, ով դեռ ասելիք եւ անելիք ունի...