Տարեվերջին տնտեսական աճ կունենանք. Գալուստ Սահակյան
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ տարեվերջին տնտեսական այց կունենանք: Լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանը լրագրողներից մեկի դիտարկմանը, որ հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառ դառնա այն, որ չապահովվի խոստացված 4% տնտեսական աճը, ինչպես նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեպքում էր, ով հրաժարական տվեց, քանի որ չէր ապահովել խոստացված 7% տնտեսական աճը, Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե խոսքը տարբեր ժամանակաշրջանների մասին է։
«Այսօրվա գործիքները ուրիշ են, և այսօր այլ գործիքներ է պետք կիրառել, և կառավարությունը փորձում է կիրառել»,-ասաց նա:
Պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի մոտ սկսված հարկային ստուգումների մասին հարցին, Գալուստ Սահակյանը նշեց, որ Հանրապետական կուսակցության անդամ գործարարներն իրենք պետք է ի վիճակի լինեն լուծել հնարավոր վեճերը հարկային ծառայության հետ։
«Իսկ ինչո՞ւ նման ստուգումներ չպետք է անցկացվեն։ Չեմ կարծում, թե այստեղ ինչ-որ անարդարություն կամ խախտում կա, ես դատավոր չեմ, որ բան որոշեմ»,- ասել է Սահակյանը։ Նրա խոսքով, ստուգումներն ուղղված չեն հենց ՀՀԿ-ի դեմ՝ ստուգել բոլորի բիզնեսը։ «Եւ եթե ինչ-որ հարցեր են ծագում, բիզնեսը պետք է դրանք կարողանա լուծել»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը։
