Տարին սակավաջուր չի եղել. բնապահպանը հակադարձում է ՀԷՑ-ին (Video)
1in.am-ը գրում է. «Մասնագետները նայել են ՀԷՑ-ի բոլոր հիմնավորումները՝ կապված անցած տարվա սակավաջուր լինելու հետ, և եկել են եզրակացության, որ դրանք անհիմն են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի այն պնդումներին, թե անցած տարի սակավաջուր է եղել, և փոքր ՀԷԿ-երն ավելի շատ հոսանք են սպառել:
Բնապահպանը նաև հավելեց, որ այս հարցում փոքր ՀԷԿ-երի դերակատարությունը շատ փոքր է: «Ասել, որ սակավաջուր է եղել տարին, ճիշտ չէ, թվերը դա ցույց չեն տալիս, և սկզբունքորեն ընդունելի չեն հիմնավորումները»,- հավելեց բնապահպանը:
