Թարմացված միջուկային դոկտրինով՝ ՌԴ միջուկային հովանոցը տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու
Թարմացված միջուկային դոկտրինով՝ Ռուսաստանի միջուկային հովանոցը հիմնականում տարածվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստից հետո։
Հիմա տեսնես Հայաստանը ՀԱՊԿ անդա՞մ է, թե՝ «սառեցված»: Այն է՝ «սառռեցվածների» վրա ռուսական միջուկային հովանոցը տարածվո՞ւմ է: Այսինքն, կարո՞ղ է Նիկոլի պատճառով Հայաստանը զրկվի նման անխոցելի անվտանգության բաղադրիչից օգտվելու հնարավորությունից: