Տարոն Մարգարյանն արտագաղթե՞լ է
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հիմնավորապես տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն: Չնայած նա Երեւանում ունի գործող բիզնեսներ, սակայն բիզնեսը հիմնականում տեղափոխել է Մոսկվա, որտեղ իրեն ավելի ապահով է զգում»: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում: