«Տաշիր» հիմնադրամն ու ՀԷՑ–ը 15 բնկարան են նվիրելու աղետի գոտու անօթեւան բնակիչներին
Գյումրիի բնակիչ Հեղինեն այս տարի Ամանորը ընտանիքի հետ կնշի նոր բնակարանում։ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի եւ ՀԷՑ–ի աջակցությամբ աղետի գոտու 15 ընտանիքներ այլեւս չեն ապրի ժամանակավոր կացարաններում։ Հեղինեն Գյումրիի «Մայր Հայաստան» թաղամասի տնակային ավանի վերջին բնակիչն է։ Հարակից տնակները վաղուց քանդվել են, բնակիչները նոր տուն են ստացել կամ գնել։ Հինգ հոգանոց ընտանիքի համար Մուշ երկու թաղամասում, նորակառույց շենքի առաջին հարկում երեք սենյականոց բնակարան է գնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամն ու <> ընկերությունը։ Հեղինեի ամանորյա երազանքն արդեն իրականություն է, իսկ հաջորդը՝ աշխատանք գտնելն ու երեք երեխաների համար ապահով ապագա ստեղծելն է։ 2016-ից սկսած ընկերությունը արդեն իսկ 15 բնակարան է ձեռք բերել Գյումրիի անօեթեւանների համար, եւս 15-ը ձեռք կբերի 2019-ին աղետի գոտում տուժածների համար։