1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Տաշիրը հրաժարվել է ԲԷՑ-ի կառավարումից

2017թ. ՀՀ կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել կառավարության ու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ միջև՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» (այսուհետ՝ ԲԷՑ) ընկերության կառավարումը «Տաշիր Կապիտալ»-ին հանձնելու նպատակով:

Ուռճացված ծախսերի կրճատման նպատակով «Տաշիր Կապիտալ»-ը առաջարկել էր 6 ամսվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել և համապատասխան խորհրդատվական աջակցություն տրամադրել ԲԷՑ ղեկավարությանը:

Ապատեղեկատվությամբ լի այս ժամանակաշրջանում հարկ ենք համարում ներկայացնել մի քանի պարզ ցուցանիշ և եզրակացությունները թողնում հասարակությանը:

 

 

 

 

 

 

 

1. «Տաշիր Կապիտալ»-ը առաջարկվում էր ԲԷՑ-ի տարեկան ընթացիկ ծախսերը, որոնք կազմում են շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար, կրճատել  40%-ով, որի արդյունքում պետությունը տարեկան մոտ 3 մլն դոլար կշահեր:

2. «ԲԷՑ»-ը հանդիսանում է ՀՀ պետական պարտքի ամենածանր դերակատարում ունեցող կառույցներից մեկը, որը 15 տարվա «երարդյունավետ» կառավարման արդյունքում 520 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրային պարտավորություն է կուտակել: Սա հավասար է այսօրվա պետական պարտքի շուրջ 7%-ին:

3. «Տաշիր Կապիտալ»-ի սկզբունքային դիրքորշում էր Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ օդային գծի կառուցման 200 մլն ԱՄՆ դոլար արժեք ունեցող նախագիծը (վերջնական հաշվարկներով այս թիվը կարող էր հասնել մինչև 240 մլն ԱՄՆ դոլար) տեխնիկապես ավելի գրագետ իրականացնել՝ դրա ընդհանուր արժեքը դարձնելով 70 մլն դոլար: Արդյունքում՝ ա) կտնտեսվեր պետության համար 130 մլն ԱՄՆ դոլար՝ պետական պարտքի բեռը 520 մլն ԱՄՆ դոլարից հասցնելով 390 մլն ԱՄՆ դոլարի, բ) էլեկտրաէներգիայի սակագնի բեռը կնվազեր:

Հավատարմագրային կառավարման անցման նպատակն էր կառավարման արդյունավետության բարձրացումը, ընթացիկ ծախսերի օպտիմալացումը՝ միավորելով բաշխիչ ու հաղորդող ցանցի ուժերը: Պետության համար ամենաշահեկան կետն այն էր, որ «Տաշիր Կապիտալ»-ի կողմից կառավարման ստանձնման պարագայում պետությունը հետագա ֆինանսավորման բեռն այլևս չէր կրի: Ծրագրերը կիրականացվեին «Տաշիր Կապիտալ»-ի կողմից ներգրավված միջոցների հաշվին, որոնք կներգրավվեին առանց պետական երաշխիքի և առանց պետական պարտքի վրա ազդեցության:

 

 

 

 

 

 

 

«Տաշիր Կապիտալ»-ի 6-ամսյա խորհրդատվության արդյունքում ԲԷՑ-ի կողմից գրանցված ծախսերի արդյունավետությունը հետևյալն է.

1. Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքների՝ վարկերի սպասարկման տոկոսադրույքների նվազեցման արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնում մոտ 6 մլն ԱՄՆ դոլարի խնայողություն է ապահովվել:

2. Դրամական հոսքերի կառավարման արդյունքում տարեկան 300 մլն ՀՀ դրամի եկամուտ կգրանցվի 2018թ.-ին:

3. Աշխատանքի արդյունավետության բարձրացման շնորհիվ խնայված միջոցները տարեկան 400 մլն ՀՀ դրամ կկազմեն:

Ձեռնարկված այլ միջոցառումների արդյունքում ապահովվել է մոտ 8 մլն ԱՄՆ դոլարի պարտքային բեռի կրճատում:

 

 

 

 

 

Հաշվի առնելով վերը ասվածը՝ հարկ է նշել, որ էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և խոշոր ակտիվներ կառավարող «Տաշիր Կապիտալ»-ին ԲԷՑ-ը որպես շահույթի աղբյուր հետաքրքրել չի կարող: Եվ բանակցությունների հիմնական շարժառիթը եղել է զուտ սակագնի վրա ունեցող ազդեցության մեղմումը:

Այս առումով տարակուսանք ենք հայտնում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար պրն. Արթուր Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ առ այն, որ ՀՀ կառավարության և «Տաշիր Կապիտալ»-ի միջև կնքված պայմանագրի որոշ դրույթներ պետությանը ձեռնտու չեն: Պայմանագրի չեղարկման գործընթացի ժամանակ ՀՀ կառավարության և «Տաշիր Կապիտալ»-ի միջև որևէ կետ չի քննարկվել, որևէ հարցի շուրջ բանակցություններ տեղի չեն ունեցել առավել ևս նորանշանակ նախարարի մասնակցությամբ:

Այսօր էլ պատրաստ ենք մեր փորձը փոխանցել պետական կառավարիչներին՝ մաղթելով նրանց առավել արդյունավետ կառավարում:

Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․... ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ... Ասադը դարձել է օտարերկրյա դավադրության զոհ. A... Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լ... Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Սիրիայի ապագայի ... Սիրիայում ռուսական ռազմաբազաները բերվել են բա... Սիրիական դեպքերը, ինչպես նաև առաջիկայում բեկո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan