Թասիբ ու նամուս ունեցող գյումրեցին չի ների այս դավաճանությունը. Անահիտ Մութաֆյան
«Երեկ հունիսմեկյան տոնակատարության ժամանակ գյումրեցի երեխաների ձեռքերում հայտնվել են Թուրքիայի դրոշը խորհրդանշող դրոշներ, որոնք բաժանվել էր Գյումրու համայնքապետարանի կողմից։ Ի՞նչ է սա՝ վարժեցնել մարդկանց ու հատկապես երեխաներին թուրքական դրոշի ներկայությանը Հայաստանում, թե թրքասիրության քարոզ։ Այս հարցին միանշանակ պետք է պատասխանի Գյումրու համայնքապետը, եւ այդ ախոռի մշակույթի պատասխանատուն։ Սա պատահականություն համարելը կլինի միամտություն, սա կամ դիտավորություն է, կամ անգրագիտություն, երկու դեպքում էլ արդարացում չկա։ Եվ ինչո՞ւ հենց Գյումրին: Այսօր մեր ազգը դյուրագրգիռ է, նրբազգաց նամանավանդ նմանատիպ թեմայով, մի՞թե Նիկոլը չի ներում գյումրեցիներին իրեն սատարելու համար, մի՞թե վրեժ է լուծում 65% հաղթանակի համար եւ գյումրեցիների դեմ է հանում բոլորին, սա սկսվեց Գյումրիից ինչպես եւ ամեն կործանիչ բան մեր հայրենիքի համար, բայց սա կլինի յուրաքանչուր քաղաքում, քանի դեռ թրքապաշտ իշխանությունը իշխում է Հայաստանին», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Ես վստահ եմ, որ թասիբ ու նամուս ունեցող գյումրեցին չի ների այս դավաճանությունը եւ պատասխանատվության կենթարկվեն այս գործի հետ ուղղակի եւ անուղղակի կապ ունեցող թրքապաշտները»:
0
0
0
0
0