Թատերական գործիչները՝ Դավթաշեն վարչական շրջանում
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Դավթաշեն վարչական շրջանում այսօր հյուրընկալվել էին այստեղ բնակվող թատերական ոլորտի ներկայացուցիչները։ Վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը շնորհավորեց նրանց՝ իրենց տոնի առթիվ և որպես օրվա խորհրդանիշ նվիրեց դիմակներ։
Թատերական գործիչների հետ զրույցի ընթացքում քննարկվեցին ոչ միայն թատրոնին, այլ վարչական շրջանին վերաբերող հարցեր։ Հյուրերը բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների և առաջարկների մասին։
Ռ. Բաղդասարյանը կարևորեց նրանց ներգրավվածությունը Դավթաշենում իրականացվող մշակութային (և ոչ միայն) միջոցառումներին և հույս հայտնեց, որ առաջիկայում արվեստի ոլորտի մասնակիցները ավելի ակտիվ մասնակցություն կցուցաբերեն վարչական շրջանի աշխատանքներին՝ թեկուզ իրենց խորհուրդներով և առաջարկներով։
Նշենք, որ ամբողջ աշխարհում մարտի 27-ը նշվում է որպես Թատրոնի միջազգային օր: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց թատրոնի միջազգային օր: