«Տատի աչքերը քոռանան».Հայ տատիկը ռինգում հարվածել է թոռան մրցակցին.VIDEO
Ռոստովի մարզում ըմբշամարտի «Գուրաշ» մրցաշարի ժամանակ թոռանը պաշտպանած տաքարյուն տատիկը հայուհի է։
Տեսանյութում լսվում է մարզիչի խոսքը, որը հայերենի բարբառներից մեկով խորհուրդներ է տալիս մարզիկին` Արշակին։
Տատիկին դուր չի գալիս, թե ինչպես է մրցակիցը վայր գցել թոռանը, և նա բռունցքներով նետվում է ռինգ։ Տաքարյուն տատիկը մոտ է վազում և սկսում հարվածել մյուս մարզիկին հենց մարտի ընթացքում։
