Տավուշի մարզպետը` Քրիստոսի վերջին ընթրիքը պատկերող սրբապանկարում
Այն ինչ տեսա, ինձ առավել քան զարմացրեց: Տավուշի մարզի Կողբ համայնքի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում Վերջին ընթրիք պատկերող սրբանկարում մարզպետի դիմապատկերն է: Ով է թույլ տվել հասարակ մահկանացուին, ով էլ նա լինի, այդպես «տիրաբար հանգրվանել» որևէ քրիստոնյայիս համար սրբության սրբոց համարվող Հաղորդության խորհրդի հաստատումը պատկերող նկարում, նույնիսկ եթե դա անակնկալ է: Միևնույն է չի դադարում սրբապղծություն լինելուց: Ուր են նայում պատկան կառույցները: Կարծում ենք Մայր Աթոռը պետք է արձագանքի այս քայլին: Սա ոչնչով չի տարբերվում Զվարթնոցի տաճարում կազմակերպված փարթիից:
Համացանցում տարածված նույն լուսանկարի մասին բլոգեր Տիգրան Քոչարյանը գրել է հետևյալը. «Ակունք զհամեստության... Լավ է Քրիստոսի տեղը չի. Նկարի վրա, որը գտնվում է Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցում, պատկերված է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ....»: