Տավուշի մարզում 33-ամյա կինը կրակել է ինքն իր վրա
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում նոյեմբերի 5-ի երեկոյան 33-ամյա կին է մահացել հրազենից արձակված կրակոցից: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ըստ նախնական վարկածի, կինը ինքնասպան է եղել:
Կինը տառապել է հոգեկան հիվանդությամբ, նախկինում բուժվել է հոգեբուժարանում:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: