Տավուշի մարզում տնտեսական ակտիվությունը նվազել է.
«Ժողովուրդ» թերթը գրում է. Տավուշի մարզում տնտեսական ակտիվությունը նվազել է: Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոգազալցավորման ճնշման կայաններից մեկի տնօրենն ասաց, որ անցած տարի այս ժամանակ իրենց գազալցավորման կայանում ամեն օր լիցքավորվում էր 250, այժմ շուրջ 150 ավտոմեքենա: Մեր զրուցակիցը նկատեց, որ Նոյեմբերյանի բնակիչների մի զգալի մասն իր հանապազօրյա հացն աշխատում է՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելով: Քանի որ ռուբլին աննախադեպ անկում է արձանագրել եւ ՌԴ-ում լուրջ տնտեսական դժվարություններ են, դա ազդել է նոյեմբերյանցի «խոպանչիների» եկամուտների վրա, եւ նրանք սկսել են իրենց ավտոմեքենաներով ավելի քիչ երթեւեկել:
