Տավուշում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ զորամասի շտաբի պետը
Տավուշի մարզում այսօր՝ ժամը 05:00-ի սահմաններում, Բաղանիս-Իջևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Տավուշի մարզի Կողբ գյուղի Զինավան թաղամասի բնակիչ, 29-ամյա Կարեն Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 34 CV 857 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել հողաթմբին, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Կարեն Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Ըստ կայքի՝ նա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես շտաբի պետ:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։