Թաղային խնդիրների ժամանակ մարդկանց բարիշացնում էի...Վարդան Ղուկասյան
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել է, որ Գյումրիում տեղի ունեցած վերջին միջադեպերը քաղաքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի հետևանք են:
«Քաղաքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի հետ եմ կապում Գյումրիում տեղի ունեցած վերջին կրակոցները: Հիշո՞ւմ եք, որ մարդիկ ասում էին՝ եկել են, որ բարոյահոգեբանական մթնոլորտը փոխեն: Հենա փոխում են, էլի: Ո՞վ էր էդ խոսքը օգտագործում, հիշո՞ւմ եք»,- ասել է Ղուկասյանը՝ հավելելով. «Հետո մարդու ոտքն էլ պետք է մի քիչ խերով լինի, նենց պիտի լինի, որ խերով ոտք ունենան մարդիկ: Ցավում եմ, որ նմանատիպ բաներ են տեղի ունենում»:
Ուշագրավ է, որ, չսպասելով իր պաշտոնավարման տարիների վերաբերյալ մեր հարցին, նա սեփական նախաձեռնությամբ հիշեց այդ տարիները: «Ճիշտն ասած` մեր օրոք` 13 տարի շարունակ, նման բաներ չէին լինում: Որ ընդհանրապես մեզ կապում էին էդ տեսակի բաներին, դե թող հիմա մտածեն, թե ով ով է: Ես էն ժամանակ որ աշխատում էի և մինչև էսօր էլ աշխատում եմ` էդ թաղային խնդիրների ժամանակ մարդկանց բարիշացնում էի, որ հանկարծ փորձանքների ռաստ չգան, ոչ թե նպաստում էի ու խնդիրներ սարքում… Հիմա իրար խփել են տալիս, թիմ-միմ խաղում… Վերջը հազար ձևի բաներ կան»:
Մանրամասները` yerkir.am կայքում:
