Թայսոնին արգելել են մուտք գործել Լոնդոն
Բռնցքամարտի աշխարհի նախին չեմպիոն, ամերիկացի Մայք Թայսոնին չի թույլատրվել այցելել Լոնդոն ՝ բրիտանական օրենսգրքում մտցված փոփոխությունների պատճառով:
Բանն այն է, որ անցած տարի Բրիտանիայի միգրացիոն սահմանադրությունը փոփոխության էր ենթարկվել, ըստ որի՝ չորս տարուց ավելի ազատազրկման ենթարկված անձանց մուտքը երկիր արգելվում է: Հիշեցնենք, որ Թայսոնը 1990-ականներին մեղադրվել է բռնաբարության մեջ և վեց տարվա ազատազրկման ենթարկվել: