Թբիլիսիում փոթորիկի հետևանքով տասնյակ շենքերի տանիքներ են պոկվել
Վրաստանում 27 մ/վայրկյան արագությամբ շարժվող փոթորկոտ քամին պոկել է շենքերի տանիքները, վնասել էներգահաղորդման գծերը: Ինչպես հաղորդել է երկրի Հանրային հեռուստատեսությունը, անբարենպաստ եղանակային պայմանները նախօրեին ավերածություններ են գործել Թբիլիսի և Ռուսթավի քաղաքներում:
Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ մայրաքաղաքում հսկա ծառն ընկել է երկու տղամարդկանց վրա: Նրանք հոսպիտալացվել են:
Թբիլիսիից 11 կմ հեռավորությամբ գտնվող Ռուսթավի քաղաքում քամին պոկել է 15 բնակելի շենքերի տանիքները, բազմաթիվ ծառեր են արմատախիլ եղել՝ վնասելով էլեկտրահաղորդման գծերը, կայանված ավտոմեքենաները, տեղ-տեղ էլ արգելափակելով ճանապարհային երթևեկությունը:
https://1tv.ge/ru/news/silnyj-veter-povalil-neskolko-derevev-v-tbilisi-i-rustavi/