Թեւոսիկի եղբոր սպանության գործը ամենակարեւոր փուլում է գտնվում
Կենտրոն և Նորք-Մարաշի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էԿայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատական գործընթացը:
Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբայրը՝ 41-ամյա Արթուր Սաֆարյանը, սպանվել է 2014 թվականի փետրվարի 27-ին: Նրա սպանության գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանը Իսոն չի ընդունում իր մեղքը: Նրա փաստաբան Հեկտոր Սարդարյանը, Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին դատ է ընթանում և գործը գտնվում է ապացույցների հետազոման փուլում.«Հիմա ամենակարևոր փուլում է գործը գտնվում, ներկայացնում ենք ապացույցներ, ըստ որի կարող է ապացուցվել, որ իմ պաշտպանյալը անմեղ է: Մեղադրող կողմը չունի այնպիսի ապացույցներ, որոնք կարող են հիմք ծառայել: Այսպես ասած դրանք շատ թույլ ապացույցներ են և հնարավոր է էական նշանակություն չունենան՝ գործի վրա: Չնայած, նրան որ ապացույցների հիմնական մասը դեռևս հետազոտված էլ չեն»:
Խոսելով իր պաշտպանյալի մասին ասաց, որ դեպքից անցել է երկու տարի, սակայն իր պաշտպանյալը շարունակում է պնդել, որ ինքը որևէ կապ չունի սպանության հետ և իրեն անմեղ տեղն են մեղադրում; Իսրայել Սարգսյանի մոր` Անժելա Բեգինյանի խոսքերով՝ դատավարությունը միտումնավոր արհեստական կերպով ձգձգվում է, քանի որ մեղադրող կողմը գիտակցում է, որ Իսրայել Սարգսյանի մեղքն ապացուցող փաստեր չկան: Նա տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու փետրվարի մեկին: