«Թեւոսիկի» եղբոր սպանության մեջ մեղադրվողը հացադուլ է հայտարարել
«Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Իսրայել Սարգսյանն արդեն 10 օր հացադուլի մեջ է, նա այդ կերպ բողոքում է դատական նիստերը հետաձգելու դեմ: ՔԿՎ հանրային կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ Իսրայել Սարգսյանի առողջական վիճակը լավ է, նա բժիշկների հսկողության տակ է: